Աջափնյակում` Գրիգոր Զոհրապ փողոցում վաճառվում է 2 հարկանի առանձնատուն, որի բնակելի շինության մակերեսը 109 քմ է և տնամերձ հողատարածքինը` 550 քմ։ Առանձնատունն ունի հին վերանորոգում և ունի կոսմետիկ վերանորոգման կարիք: Տեղադրված է գազի կաթսա, եվրոպատուհաններ: 1-ին հարկը նկուղային է, ունի նախասրահ, 3 սենյակ, սանհանգույցի տեղ, 2-րդ հարկում կա նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, 3 ննջասենյակ և 1 սանհանգույց: Բակում կա ևս 1 սանհանգույց: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Առկա է ավտոտնակ: Բակը բարեկարգ է, կան պտղատու ծառեր և ամառային զրուցարան: