Վաճառվում է 3 հարկանի նորակառույց առանձնատուն, որը գտնվում է Նորաշեն նորակառույց թաղամասում՝ հանգիստ և անաղմուկ հատվածում։ Բնակելի տան մակերեսը՝ 450 քմ է, իսկ հողի մակերեսը՝ 1000 քմ է։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է։ 1-ին հարկում՝ աշխատասենյակ, խոհանոց, լվացքատուն, լոգարան և նախասրահ։ 2-րդ հարկում են գտնվում ընդարձակ և նորաոճ կահավորված նախասրահը, հյուրասենյակը, խոհանոցը, սանհանգույցը։ 3-րդ հարկում՝ 4 ննջարան, որից մեկը իր առանձին լոգասենյակով, ևս մեկ լոգասենյակ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ։ Առանձնատունը պարսպապատ է, բակը շատ բարեկարգ է, կան դեկորատիվ ծառեր, զուրցարան՝ մանղալով և ամառային խոհանոցով։ Թաղամասն ունի անվտանգության համակարգ՝ հսկվում է տեսախցիկներով։