Վաճառվում է 2 հարկանի քարե առանձնատուն բնակելի 389 քմ. մակերեսով և 3000 ք.մ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Երևան քաղաքից 39կմ. հեռավորության վրա Ապարանի Արայի գյուղում՝ այբուբենի տառերի և Մեծ խաչի մոտ: Այս լուսավոր առանձնատունը գտնվում է նորմալ վիճակում։ Առանձնատունը ունի 4 ննջասենյակ, 2 լոգասենյակ, խոհանոց և նկուղ։ Տունը պարսպապատված է։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ, Արագած և Արա լեռներ։ Հոսանքի լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Առանձնատունը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Ապահովված է մշտական ջրով և գազով: Տանիքում տեղադրված են 2 բակ յուրաքանչյուրը 1.5 տոննա տարողությամբ։ Ունի երաֆազ հոսանք և առանձին ջեռուցման համակարգ։ Տան բակում կա այգի, որտեղ կան խնձորի ծառեր և մորի յուրաքանչյուրի բերքը 1.5 տոննա։ Առանձնատան նկուղը ծառայում է որպես ավտոտնակ և խորդանոց։ Մոտակայքում կան առօրյայում անհրաժեշտ խանութներ և այլն: Տեղը հանգիստ է և անաղմուկ։