Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն՝ բնակելի 570 քմ. մակերեսով և 750 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Աշտարակ քաղաքի անմիջապես կենտրոնում` կենտրոնական հրապարակի հարևանությամբ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, միայն ունի կոսմետիկ վերանորոգման կարիք։ Տեղադրված է եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկով և մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են։ Առաջին հարկում գտնվում է նախասրահը, հյուրասենյակը, խոհանոցը և սանհանգույցը։ Երկրորդ հարկում՝ նախասրահ, ննջասենյակներ, սանհանգույց։ Ունի 3 հատ ընդարձակ բաց պատշգամբ: Առանձնատունն ունի նկուղ, ավտոտնակ, բարեկարգ կանաչապատ բակ` պտղատու ծառերով։ Առանձնատունը պարսպապատ է, վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: