Վաճառվում կամ վարձակալության է տրվում գեղեցիկ առանձնատուն, բնակելի՝ 300 քմ. մակերեսով և1260 քմ. հողատարածքով, որը գտնվում է Աշտարակի խճուղում՝ Մուշ թաղամասում՝ Կարմիր Խաչ հյուրանոցային համալիրի ետնամասում։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է և գրեթե չբնակեցված է։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ինքնատիպ և ժամանակակից կահույքով։ 1-ին հարկում հյուրասենյակն է՝ իտալական բուխարիով, խոհանոցը և ճաշասենյակը՝ բարձր որակի գերմանական տեխնիկայով հագեցած։ 2-րդ հարկում՝ 2 ննջասենյակներն են, 2 սանհանգույցը և աշխատասենյակը։ Նկուղային հարկում է գտնվում բարը և բիլիարդանոցը։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ։ Սանհանգույցները սալիկապատված են իտալական սալիկներով և համալրված գերմանական սանտեխնիկայով։ Բակը կանաչապատ է և բարեկարգ՝ ունի ավտոմատ ոռոգման համակարգ, պարսպապատ է և դարպասները հեռակառավարվող են։ Նույն տարածքում առկա է 110 քմ. մակերեսով հյուրատուն, որտեղ գտնվում է շոգեբաղնիքը, փակ լողավազանը, խոհանոց, հյուրասենյակ, խորովածանոց։«Անհայտ բաժանորդ» ֆիլմը նկարահանվել է այս գեղեցիկ առանձնատանը: