Նախագծի մասին
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի անշարժ գույքի շուկայում կոնցեպտուալ նոր նախագիծ, որը նպատակաուղղված է առավելագույնս նվազեցնելու անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության հետ կապված գործարքների մասնակիցների թե' ժամանակային, թե' գումարային կորուստները:
Նախագծի հիմնական նպատակները
- Օգնել վաճառողին/վարձատուին մանրամասն և ճշգրիտ նկարագրել իր անշարժ գույքը` միաժամանակ կատարելով նաև վերջինիս պրոֆեսիոնալ ֆոտո-նկարահանում,
- Ստեղծել հարմար միջավայր, որտեղ վաճառողը/վարձատուն հնարավորություն կունենա հասանելի դարձնել իր անշարժ գույքը պոտենցիալ գնորդին/վարձակալին` առանց միջնորդների միջամտության,
- Հնարավորություն ստեղծել պոտենցիալ գնորդի/վարձակալի համար Estate.am կայքի կամ ընկերության տեղեկատվական կենտրոնի միջոցով ստանալ իր կողմից ներկայացված պահանջներին համապատասխան վաճառվող կամ վարձով տրվող գույքի ցանկ:
Նախագծի առանձնահատկությունները
- Estate.am կայքում տեղադրվում են միայն ստուգված և ճշգրիտ տվյալներ/լուսանկարներ վաճառվող/վարձով տրվող անշարժ գույքի վերաբերյալ,
- Լուսանկարահանումը կատարվում է միայն պրոֆեսիոնալ ֆոտոխցիկներով,
- Մանրամասն ներկայացվում է անշարժ գույքի առանձնահատկությունները, շինությանը վերաբերվող ինֆորմացիան, ինչպես նաև շրջակայքը,
- Հայտարարությունները տեղադրվում են բաց հասցեով և վաճառողի/վարձատուի կոնտակտային տվյալներով,
- Վաճառված կամ վարձով տրված գույքից միջնորդավճար չի գանձվում:
Ինչպես տալ անշարժ գույքի հայտարարություն Estate.am կայքում
|
|
|
Քայլ 1 - վաճառողը/վարձատուն զանգահարում է մեր ընկերության տեղեկատվական կենտրոն (010) 204-216 հեռախոսահամարով և պայմանավորվում է այցելության համար իրեն հարմար ժամին |
Քայլ 2 - մեր մասնագետը այցելում է պայմանավորված հասցե, կատարում է լուսանկարահանում և լրացնում է բոլոր անհրաժեշտ տվյալները անշարժ գույքի վերաբերյալ |
Քայլ 3 - մասնագետի այցելությունից հետո 1 օրվա ընթացքում հայտարարությունը հայտնվում է կայքում |
Ձեր ժամանակը խնայելը մեր աշխատանքն է`
Հարգանքներով, Estate.am-ի թիմ:
դեպի վերև