Ղ․ Փարպեցի փողոցի վրա՝ Օպերայի և Բալետի թատրոնի մոտակայքում տեղակայված չորս հարկանի շենքի վերջին երկու հարկերում, վաճառվում կամ վարձակալության է տրվում, վեց սենյականոց բնակարան: Այս ընդարձակ բնակարանը կապիտալ վերանորոգված է: Բնակարանը ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով, իսկ օդափոխումը կատարվում է երեք օդորակիչների միջոցով: Ունի գեղեցիկ կահավորանք, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով: Հյուրասենյակը ավելի ջերմ և հյուրընկալ է դարձնում բուխարին: Ննջասենյակներից երկուսը ունեն բաց պատշգամբ: Մյուս երկու պատշգամբները բացվում են հյուրասենյակից և խոհանոցից: Բնակարանում կարող են բնակվել մինչև 12 հոգի: