Վաճառվում կամ վարձով է տրվում 6 սենյականոց յուրահատուկ դիզայներական լուծումներով պենտահուս բնակարան ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին՝ 350 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում, 5 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նրբաճաշակ վերանորոգված է։ Բնակարանի ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Լոգասենյակներից մեկում տեղադրված է ջակուզի, որից կարելի է հիանալ քաղաքի հիանալի տեսարանով։ Բնակարանը կահավորված է ժամանակակից և նորաձև կահույքով։ Բնակարանն ունի 8 բաց պատշգամբ։