Վաճառվում է 5 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 210 ք.մ. մակերեսով, որը գտնվում Բաբայան փողոցում՝ Ազատության պողոտային խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 5-րդ և 6-րդ հարկերում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսաների միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Նախասրահը լի է ներկառուցված պահարաններով։ Հյուրասենյակում կառուցված է բուխարի։ Ննջարաններից մեկը ունի իր առանձին զգեստասենյակը։ Բնակարանն ունի առանձին լվացքասենյակ, կաթսայատուն, 3 բաց պատշգամբ՝ լոջջա, որտեղ կա քարե մանղալ, շոգեբաղնիք՝ իր լոգասենյակով, մարզասենյակ՝ հագեցած մարզասարքերով։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։