Վաճառվում է 5 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ա. Տիգրանյան փողոցում՝ Հաղթանակ զբոսայգուց 200 մետր հեռավորության վրա (մոնումենտում), 5 հարկանի քարե շենքի` վերակառույցված հատվածի 5-րդ և 6-րդ հարկերում։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում։ Տանիքը կապիտալ վերանորոգված է և բնակարանի պատուհանները տեղադրված են: Բնակարանն ունի եռակողմ դիրք, որի շնորհիվ օրվա ընթացքում այն անընդհատ արևոտ է, ինչպես նաև բնակարանից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը և Հաղթանակ զբոսայգին: