Պուշկին փողոցի վրա՝ Տերյան փողոցի խաչմերուկում, վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ դուպլեքս բնակարան, այն գտնվում է 7 հարկանի նորակառույց շենքի 7-րդ և 8-րդ հարկերում: Ընդհանուր մակերեսը կազմում է 210 ք.մ: Նորաոճ, եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգված բնակարան է: Ստեղծված են բոլոր անհրաժեշտ նախադրյալները հանգիստ և հարմարավետ առօրյա անցկացնելու համար: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության, խոհանոցն ու սանհանգույցները սալիկապատ են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ բոլոր սենյակներում։ Ննջարաններն ունեն իրենց զգեստասենյակները։ Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց բացվող։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։