Վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 108 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ Կասկադի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները պատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ, 2 խորդանոց և ներկառուցված պահարաններ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։