Վաճառվում է 5 սենյականոց բնակարան՝ 170 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, միջսենյակային փայտից դռներ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ։ Սանհանգույցները, խոհանոցը և միջանցքի հատակը պատված են իսպանական սալիկներով։ Խոհանոցը կահավորված է, տեղադրված է նաև տեխնիկա։ Միջանցքում կան ներկառուցված պահարաններ։