Վաճառվում է 5 սենյականոց լուսավոր, ընդարձակ, ինքնատիպ դիզայներական լուծումներով բնակարան՝ 170 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայի կենտրոնական հատվածում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Մուտքի դուռը երկաթե է, պատուհանները՝ վիտրաժային, հատակը ծածկված է գերմանական մանրահատակով։ Բնակարանն ունի 3 տեսակի ջեռուցում՝ ֆանկոլային, հատակի մանրահատակը ջեռուցվող է, ինչպես նաև պատուհանների ներքևի հատվածում է տեղադրված հատուկ ջեռուցման համակարգ։ Հովացումը կենտրոնացված է։ Ողջ կահույքը, տեխնիկան և լուսավորությունը իտալական հայտնի բրենդների թանկարժեք արտադրության են։ Լոգասենյակների սալիկները և սանտեխնիկան ևս իտալական են։ Ննջասենյակներից մեկը ունի իր առանձին զգեստասենյակը, ինչպես նաև միջանցքում առկա է պահարան և առանձին լվացքասենյակ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։