Վաճառվում է 5 սենյականոց շատ ընդարձակ, լուսավոր և հարմարավետ բնակարան՝ 235 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային Պողոտայում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցումը և հովացումը կենտրոնացված է։ Նախասրահը շատ ընդարձակ է և լի է ներկառուցված պահարաններով։ Սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով՝ մեկում տեղադրված է ջակուզի, մյուսում՝ լոգախցիկ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բաց պատշգամբներից բացվում է տեսարան դեպի Հյուսիսային պողոտա։ Շենքն ունի անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղ՝ 4 մեքենայի համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։