Մաշտոց պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում, վաճառվում կամ վարձով է տրվում 5 սենյականոց ընդարձակ, յուրահատուկ դիզայնով դուպլեքս բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 217 քմ.։ Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ և ավելացված 6-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է բարձրորակ և որակյալ նյութերով։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ննջարանների հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, իսկ հյուրասենյակում, խոհանոցում և նախասրահում՝ սալիկով։ Սանհանգույցները ևս սալիկապատ են, ապահովված են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ամբողջ կահույքն ու տեխնիկան նոր է և բարձր որակի։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որը բացվում է դեպի Մաշտոց պողոտա։ Գինը սակարկելի է: