Վաճառվում կամ վարձով է տրվում 5 սենյականոց ընդարձակ դուպլեքս բնակարան՝ 400 ք.մ. մակերեսով, որը գտնվում Տերյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում՝ Օպերայի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով,պրեսգրանիտով և տաքացվող է։ Բնակարանում տեղադրված է տնային կինոթատրոն։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով ունի նաև ջակուզի: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձ և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով, ունի նաև զգեստասենյակ։ Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ և տանիքում առկա է տերասսա, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ քաղաքը։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։