Վարձակալությամբ է տրվում 5 սենյականոց դուպլեքս՝ 143 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Զաքյան փողոցում, 7 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։