Վաճառվում է 5 սենյականոց բարձրորակ նորոգումով բնակարան` 160 քմ մակերեսով, որը գտնվում է Տերյան- Պուշկին խաչմերուկի մոտ, 7 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում։ Բնակարանն ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով: Ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը պատված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակներն ունեն սանհանգույցներ` ընդհանուր 5-ն են: Սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից ոճով, համալրված են կենցաղային տեխնիկայով։ Առկա է 4 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքն ունի բարձրորակ վերելակ, անվտանգության համակարգ: Ունի շատ լավ դիրք, մոտակայքում է Օպերան, բոլոր բրենդային խանութները, բանկերը, դպրոցը և մետրոն: Վաճառվում է կահույքով և տեխնիկայով: Հարմար է վարձակալության համար, նաև օրավարձով տալու համար: