Եզնիկ Կողբացի փողոցում, քաղաքի լավագույն հատվածում վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ բնակարան` 200 քմ մակերեսով, որը գտնվում է 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 18-րդ հարկում: Բնակարանը հնարավոր է գնել 2 մասով` որպես 2 առանձին բնակարան` 112 քմ մակերեսով 3 սենյականոց և 88 քմ մակերեսով` 2 սենյականոց բնակարան: Պատերի բաժանումներն արված չեն, այսպիսով հնարավոր է ինտերիերն իրականացնել նախնտրած ձևով: Ըստ հատակագծի այն բաղկացած է 2 հյուրասենյակից, 2 խոհանոցից, 4 ննջասենյակից, 5 սանհանգույցից և 3 բաց պատշգամբից` քաղաքի հիասքանչ տեսարաններով: Տեղադրվել են որակյալ եվրո պատուհաններ, նախատեսված է անհատական ջեռուցման համակարգ: Շենքում գործում է 3 վերելակ, կա շուրջօրյա անվտանգության համակարգ: Բակը բարեկարգ է, առկա է խաղահրապարակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերն ու ժամանցի վայրերը: