Հյուսիսային պողոտայում` 7 հարկանի նորակառույց շենքի ավելացված 8-րդ և 9-րդ հարկերում վաճառվում է 210 քմ մակերեսով 5 սենյականոց ընդարձակ լուսավոր դուպլեքս բնակարան։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և տաքացվող սալիկներով, ունի 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Ունի բաց պատշգամբներ, որոնցից բացվում են հիանալի տեսարան դեպի քաղաք։ Բոլոր սենյակները և խոհանոցը հարմարավետ կահավորված են, համալրված բարձրորակ կահույքով։ Շենքն ունի վերելակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում կան խանութներ, բանկեր, դպրոցներ, սրճարաններ և բազում ժամանցի վայրեր։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։