Վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ և ինքնատիպ դիզայներական լուծումներով վերանորոգված բնակարան, որի ընդհանուր մակերեսը 315 քմ է և գտնվում է քաղաքի լավագույն հատվածում, Հյուսիսային պողոտայում` 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Բնակարանն ունի թանկարժեք վերանորոգում, բոլոր սենյակները և խոհանոցը համալրված են բարձրորակ կահավորանքով, հագեցած են որակյալ տեխնիկայով: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով: Հատակը ծածկված է զարդանախշ պրեսգրանիտով և մանրահատակով: Առկա է 4 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Ունի ընդարձակ 3 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է անվտանգության համակարգ: