Աբովյան փողոցում վաճառվում է 5 սենյականոց լուսավոր և ընդարձակ դուպլեքս բնակարան՝ 200 քմ ընդհանուր մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 4-րդ և 5-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, բոլոր սենյակները և խոհանոցը հարմարավետ կահավորված են, համալրված տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: 1-ին հարկում կա հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց և սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, որից մեկն ունի առանձին սանհանգույց և ընդհանուր հարկում 1 սանհանգույց: Ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգ: Հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են հագեցած սանտեխնիկայով: Առկա է բացօթյա պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, բանկերը, տրանսպորտի կանգառները և ժամանցի վայրերը: Վաճառվում է ներկառուցված պահարանների հետ միասին: