Վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ դուպլեքս բնակարան՝ 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում` Ա. Իսահակյան փողոցում, Դրամատիկական թատրոնի մոտակայքում, քաղաքի լավագույն հատվածներից մեկում, 4 հարկանի քարե` ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ և ավելացված 5-րդ հարկերում: Բնակարանն ունի անհատական վերելակ: Շենքն ունի բետոնե ծածկեր, բնակարանի առաստաղի բարձրությունը 3.50 մետր է: Այն տարիներ առաջ կապիտալ վերանորոգվել է, ունի միայն կոսմետիկ վերանորոգման կարիք, բոլոր կողմերից բացվում են գեղեցիկ տեսարաններ։ Տեղադրված է երկաթե դուռ, որակյալ եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, հարկերի միջև աստիճանները մարմարից են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանն ունի 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Խոհանոցի կահույքը փայտյա է և շատ որակյալ: Սենյակներում տեղադրված են օդորակիչներ, միջանցքում կան ներկառուցված պահարաններ: Հյուրասենյակում առկա է բուխարի: Բնակարարնն ունի նաև բաց պատշգամբ` դեպի այգի տեսարանով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհտաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, դպրոց, մանկապարտեզ, այգի և համալսարաններ: Բնակարանը վաճառվում է առկա կահույքի և տեխնիկայի հետ միասին: