Բնակարան, 5 սենյականոց, Փոքր Կենտրոն, Երևան

10 Դեկտեմբեր 2022
 
Ալեք Մանուկյան փողոց 5 սենյակ 291 մ2 հարկ 6/7 , նորակառույց Կոդ` 106709   |   http://est.am/106709 click to copy the link
Վաճառք - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 4 անգամ

Վաճառվում է կապիտալ նորոգված և կահավորված պենտհաուս Երևանի կենտրոնում, Ալեք Մանուկյան Սայաթ- Նովա փողոցների խաչմերուկի մոտ՝ Օղակաձև այգու շատրվանների դիմաց գտնվող նորակառույց, բարձրակարգ շենքում։Պենտհաուսի նորոգման ընթացքում օգտագործվել է բացառապես բարձրորակ շինանյութ։ Հատակը պատված է փայտե մանրահատակով և բնական քարերով(մարմար, գրանիտ)։ Սանհանգույցները նույնպես պատված են բնական քարերով։ Ամբողջովին կահավորված է և հագեցված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով։ Ընդհանուր մակերեսը՝ 290.6 ք/մ: Առաստաղի բարձրությունը՝ 3,1 մետր: Պենտհաուսն ունի ընդարձակ նախասրահ, 2 մեծ հյուրասենյակ, 3 ննջարան, որոնցից մեկն իր առանձին սահանգույցով և զգեստասենյակով։ Մյուս 2 ննջասենյակների համար կա նախատեսված սանհանգույց, ինչպես նաև 1 սանհանգույց նախասրահի կողքին՝ նախատեսված հյուրերի համար։ Պենտհաուսն ունի 1 խոհանոց՝ 2 մուտքով, իր օդափոխման համակարգով և դուրս նայող առանձին պատուհանով, ինպես նաև առանձին լվացքասենյակ։ Յուրաքանչյուր սենյակ ունի իր առանձին կլիմատ կոնտրոլ համակարգը։ Առկա է բուխարի։ Առկա է 20 ք/մ մակերեսով բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Օղակաձև այգի և շատրվաններ։ Տանիքում կա ընդարձակ տեռասսա, որտեղից բացվում է եռակողմ տեսարան։ Այստեղից բացվում է հրաշալի համայնապատկեր, երևում են սբ. Գրիգոր լուսավորիչ եկեղեցին, Մայր Հայաստան հուշահամալիրը և իհարկե բիբլիական Արարատը՝ իր ողջ վեհությամբ։ Տանիքում կա նաև փակ լողավազան, որից կարելի է օգտվել տարվա բոլոր եղանականերին, ինչպես նաև՝ շոգեբաղնիք և տարբեր մարզասարքերով հագեցած սպորտային անկյուն՝ մարզվել ցանկացողների համար։ Առկա է հանդերձարան և սանհանգույց։ Տեռասսայում կա նաև զրուցարան, խոհանոց և մանղալ, որոնք ձեզ հնարավորություն են տալիս ոչ միայն վայելել ձեր ակտիվ հանգիստը, այլ նաև ձեր ընտանիքի կամ ընկերների հետ մտերմիկ և հաճելի ճաշկերույթ կազմակերպել՝ միաժամանակ վայելելով այստեղից բացվող տեսարանը։ Նորակառույց այս համալիրը, որում գտնվում է պենտհաուսը՝ հանդիսանում է Երևան քաղաքի պահանջված նորակառույցներից մեկը։ Այն շահագործման է հանձվել 2008 թվականին։ Կառուցվել է շինարարական բոլոր նորմերին համապատասխան և ունի բարձր սեյսմակայունություն։ Շենքն ունի 2 մուտք, գործում է վերելակ, որը սպասարկում է կայանատեղիից մինչև տեռասսա։ Շենքի -1 հարկում գտնվում է ավտոկայանատեղին, որտեղ տվյալ պենտհաուսի բնակչի համար հատկացված է 3 կայանատեղի։ 1-ն և 2-րդ հարկերը կոմերցիոն նշանակության են։ Առկա է անվտանգությն շուրջօրյա գործող համակարգ։ Շենքն ունի պահուստային ջրի պաշար և էլեկտրականության այլընտրանքային հոսանքի գիծ, նախատեսված վթարային իրավիճակների համար։ Այս նորակառույց շենքի առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ յուրաքանչյուր հարկում կա ընդամենը մեկ բնակարան, ուստի ձեռք բերելով այս պենտհաուսը ամբողջ հարկը կունենաք ձեր տրամադրության տակ։ Գործում է սպասարկման վճար։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: 2008
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ