Բնակարան, 5 սենյականոց, Փոքր Կենտրոն, Երևան

20 Հունվար 2022
 
Վ. Սարգսյան 5 սենյակ 270 մ2 հարկ 6/7 , նորակառույց Կոդ` 106273   |   http://est.am/106273 click to copy the link
Վաճառք - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 10 անգամ

Վաճառվում է ընդարձակ, յուրօրինակ դուպլեքս բնակարան Հանրապետության Հրապարակի մոտ գտնվող նորակառույց, էլիտար 7 հարկանի շենքի 5-րդ և 6-րդ հարկերում։ Ընդհանուր մակերեսը՝ 270 ք/մ: Բնակարանի 1-ին հարկը բաղկացած է՝ 1 նախասրահից, 1 ընդարձակ հյուրասենյակից և խոհանոցից (ստուդիո), 1 ննջասենյակից(իր առանձին լոգարանով), առկա է նաև 1 առանձին սանհանգույց հյուրերի համար, ինչպես նաև՝ 1 զգեստապահարան և 1 լվացքասենյակի համար նախատեսված հատված, որը ցանկության դեպքում կարելի է վերափոխել և դարձնել հանգստի կամ աշխատասենյակ։ Նախասրահի և հյուրասենյակի մի հատվածի առաստաղների բարձրությունը 5,75 մետր է։ Առկա է նաև տեռասա, 68 ք/մ մակերեսով, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի հարակից այգու շատրվաններ և Հանրապետության Հրապարակ։ 2-րդ հարկում կա 1 նախասրահ, 2 ննջասենյակ և 1 սանհանգույց։ Այս հարկում նույնպես առկա է տեռասա՝ 28 ք/մ մակերեսով, որտեղից նույնպես բացվում է գեղեցիկ համայնապատկեր։ Բնակարանը գրեթե ամբողջությամբ նորոգված է: Նորոգման ընթացքում օգտագործվել է բացառապես բարձրորակ շինանյութ։ Հատակը պատված է բարձրորակ, եվրոպական արտադրության սալիկներով և փայտե մանրահատակով։ Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող վիտրաժներ, որոնց շնորհիվ բնակարանը շատ լուսավոր է։ Բնակարանն ունի երկկողմանի տեսարան՝ մի կողմից դեպի բակ, իսկ մյուս կողմից հիանալի տեսարան դեպի Շահումյանի անվան պուրակի շատրվաններ և Հանրապետության Հրապարակ, դե իսկ դեպի տեռասա նայող ամբողջովին բացվող պատուհանների շնորհիվ կարելի է ստանալ առանձնատան էֆեկտ բարձրահարկ շենքում։ Առկա է նաև ստորգետնյա կայանատեղի 1 մեքենայի համար(հավելավճարով)։ Այս նորակառույց համալիրում առկա են բնակչի համար անհրաժեշտ գրեթե բոլոր ծառայությունները։ Շենքում գործում է՝ լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, գեղեցկության սրահ, ռեստորան, ինչպես նաև՝ բանկային և տարատեսակ գրասենյակային ծառայություններ։ Գործում է սպասարկման վճար։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: վերան. ընթացքում
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ