Լեո փողոցում վաճառվում է 5 սենյականոց(1 և 3 սենյականոց բնակարաններ միացված իրար) ընդարձակ բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 135 քմ.։ Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, սալիկապատ հատվածը ջեռուցվում է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, միջսենյակային փայտից դռներ, 3 օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են, ապահովված են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։ Վաճառվում է ամրակայված կահույքի հետ միասին։