Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 5 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 180 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հանրապետության և Թումանյան փողոցների խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված բարձրակարգ և որակյալ նյութերով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները կահավորված են: Բնակարանը արևող է և ունի գեղեցիկ լուսավորություն: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնցից մեկը ընդարձակ է, կահավորված և ունի մանղալ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր: Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: