Վաճառվում կամ վարձով է տրվում 5 սենյականոց դուպլեքս բնակարան` 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Խանջյան փողոցում՝Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում, 5 հարկանի շենքի 3-րդ և 4-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ եվրոնվերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։ Ցանկության դեպքում բնակարանում կարող է լինել նաև վերելակ։