Վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ նորաոճ վերանորոգված բնակարան` 168 քմ մակերեսով, որը գտնվում է Անտառային փողոցում, 7 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը գեղեցիկ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով: Առկա է 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով։ Սենյակները նրբաճաշակ կահավորված են, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր կենցաղային պարագաներով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում են քաղաքի շքեղ տեսարաններ: Շենքում գործում է վերելակ: Ունի ստորգետնյա ավտոկայանատեղի: Թաղամասը բարեկարգ է և մշտապես խնամվում է, ոտքով կենտրոն և ժամանցի վայրեր կարելի է հասնել 7-8 րոպեում: Գինը ներառում է ավտոկայանատեղին` 1 մեքենայի համար նախատեսված: