Ամիրյան փողոցում, քաղաքի կենտրոնում, վաճառվում է 5 սենյականոց` 186 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց էլիտար շենքի 14-րդ հարկում։ Շենքը '' Էլիտ Գրուպի" կառույցներից է, բնակարանը բարձրակարգ նորոգված է, ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և կերամոգրանիտով։ Սանհանգույցները, որոնցից մեկը ննջասենյակում է, պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Խոհանոցը և սենյակները գեղեցիկ նորաոճ կահավորված են և հագեցած են բարձրարժեք տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Առկա է բաց պատշգամբ` երկկողմանի տեսարաններով: Շենքում գործում է 2 վերելակ։ Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը և լավագույն ժամանցի վայրերը։ Բնակարանի հետ վաճառվում է նաև ստորգերնյա ավտոկայանատեղին: