Դավթաշենում, Սասնա Ծռեր փողոցում վաճառվում է 5 սենյականոց եվրո վերանորոգված ընդարձակ բնակարան` 224 քմ մակերեսով, որը գտնվում է 18 հարկանի նորակառույց շենքի 18-րդ հարկում: Բնակարանն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի ջեռուցման և հովվացման (ֆանկոլ) համակարգ, տեղադրված է երկաթե դուռ, հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատ են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է նորաոճ գույքով, համալրված է բարձրորակ տեխնիկայով: Ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի, շենքն ունի անվտանգության համակարգ, 2 վերելակ, հարմարավետ խաղահրապարակ։ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: