Ավետ Ավետիսյան փողոցում, վաճառվում է 5 սենյականոց դուպլեքս (2 հարկանի) բնակարան` որի ընդհանուր մակերեսը 151 քմ է: Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ և 4-րդ հարկերում: Բնակարանն ունի բարձրակարգ վերանորոգում, միջսենյակային դռները և աստիճանները բարձրորակ փայտից են: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, մի քանի օդորակիչ: Հատակը ծածկված է որակյալ փայտե մանրահատակով և սալիկներով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջարանից, աշխատասենյակից, ունի բաց պատշգամբ` մանղալով և 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը և տրանսպորտի կանգառները։ Վաճառվում է առանց գույքի: