Մամիկոնյանց փողոցում վաճառվում է 5 սենյականոց բնակարան` 167 քմ մակերեսով, որը գտնում է 3 հարկանի ստալինյան նախագծով կառուցված քարե շենքի 3-րդ հարկում: Առաստաղը բարձր է: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է տաքացվող սալիկներով և որակյալ մանրահատակով: Բոլոր սենյակները հարմարավետ կահավորված են, ապահովված` գույքով և տեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Բնակարանն ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ և ջակուզի: Բնակարանն ունի փակ և բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Փակ պատշգամբը հանգստի համար ունի գեղեցիկ միջավայր, առկա է բուխարի: Գտնվում է լավ դիրքում, հարևանությամբ կան դպրոցներ, տարատեսակ խանութներ և տրանսպորտի կանգառներ: Վաճառվում է ամբողջ գույքով: