Վաճառվում 5 սենյականոց՝ 130 քմ մակերեսով ստուդիո բնակարան՝ Գյուլբենկյան փողոցում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Հյուրասենյակն ու խոհանոցը ժամանակակից կահավորում ունեն, լուսավոր են: Ննջարանները շատ հարմարավետ են: 2 սանհանգույցները երեսպատված են սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանի ինտերիերի գունային և ոճային լուծումները իրականացված են մեղմ և զուսպ գույների մեջ: Բնակարանում կա բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Մոտակայքում են Բարեկամության մետրոն, Նոր Զովք, Քարֆուր սուպերմարկետները: Բակում ունի նաև ավտոտնակ: