Պենտհաուս, 5 սենյականոց, Արաբկիր, Երևան

01 Դեկտեմբեր 2021
 
Աղբյուր Սերոբի փող. 50 5 սենյակ 313 մ2 հարկ 7/7 , նորակառույց Կոդ` 111021   |   http://est.am/111021 click to copy the link
Վաճառք - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 6 անգամ

Վաճառվում է 5 սենյականոց պենտհաուս անմիջապես կառուցապատողից` 313 քմ մակերեսով` 7 հարկանի "Տեխնոդոմ" բնակելի շենքի 7-րդ հարկում: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից, 4 սանհանգույցից և 3 բաց պատշգամբներից: «Պենտհաուս» տեսակի ընդարձակ բնակարանը հիանալի է նրանց համար, ովքեր ցանկանում են ունենալ շատ սենյակներ, անհատական այգի կամ զբոսայգի, բայց միևնույն ժամանակ` խուսափել «սեփական տան» գաղափարից: Պենթհաուսի առավելություններն են` պանոռամիկ պատուհաններ` քաղաքին նայող գեղատեսիլ տեսարանով, մեծ տարածություն, տանիքում` անհատական ընդարձակ տեռաս, որը հիանալի վայր է հանգիստն անցկացնելու և ջերմ ընկերական հավաքույթներ կազմակերպելու համար։ Տեխնոդոմ բնակելի շենքը, որի շինարարական աշխատանքներն ընթանում են, գտնվում է Արաբկիր համայնքում՝ Վերին Անտառային փողոցի և Սարալանջ պողոտայի հարևանությամբ, Աղբյուր Սերոբ փողոցում: Այստեղ կարելի է հասնել` քայլելով 10 րոպե Կասկադից և «Ռիո մոլ» առևտրի կենտրոնից: Մոնոլիտ-բետոնե շինությունը նախագծված է անվտանգության գերժամանակակից եվրոպական նորմերին համապատասխան, ունի միջհարկային ձայնամեկուսացում, ջերմամեկուսացում, բաղկացած է 7 բնակելի հարկերից, ունի գերմանական արտադրության վերելակներ, եռահարկ ավտոկայանատեղի, երկհարկ առևտրային տարածք: Այս ժամանակակից շենքը ճարտարապետական և տեխնիկական լուծումների շնորհիվ ստացել է Տեխնոդոմ սիմվոլիկ անվանումը։ Մոդեռն լուծումներով սլացիկ շենքում լինելու են ոչ թե պարզապես բնակարաններ և տարածքներ, այլ քաղաքում բնակվելու նոր ապրելակերպ, նոր մշակույթ: Շենքն ունենալու է 2 մուտք: 1-ին հարկում նախատեսված են կոմպակտ` 1 և 2 ննջարաններով բնակարաններ, 2 - 6-րդ հարկերում` 1-3 ննջարաններով կոմպակտ և ավելի ընդարձակ բնակարաններ` ճկուն հատակագծային լուծումներով և ընդարձակ պատշգամբներով: 7-րդ հարկում նախատեսված են 4 շքեղ բնակարաններ` պենտհաուսներ ընդարձակ տեռասաներով: Տանիքում նախատեսված է կանաչապատ նորաձև զբոսայգի, որտեղ շենքի բնակիչները կարող են զբոսնել և զմայլվել գիշերային երևանյան տեսարաններով: Բնակարանները հնարավոր է ձեռք բերել պատերը բաժանած և գաջած վիճակում։ Վաճառքը` փուլային և հիփոթեքով՝ նորակառույցների համար գործող եկամտահարկի վերադարձի օրենքով: Շենքի նախագծային աշխատանքներն իրականացվել են առաջատար մասնագետների կողմից: Նախագիծն իրականացնում է համանուն կառուցապատող ընկերությունը՝ «Տեխնոտուն» ՍՊԸ: Շինարարության փաստացի ավարտը նախատեսվում է 2022 թվականի տարեվերջում:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: վերան. ընթացքում
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: -
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Լողավազան:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ