Վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ դուպլեքս բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մարգարյան 2-րդ նրբացքում՝ 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է եվրո պատուհաններ, մուտքի երկաթե դուռ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի առանձին մուտք, բարեկարգ բակ և բացօթյա կայանատեղ։ Հնարավոր է փոխանակում 2 հատ այլ բնակարանների հետ։