Ալեք Մանուկյան փողոցում, այգու հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է տրվում արևկող 5 սենյականոց բնակարան` 149 քմ մակերեսով, որը գտնվում է 7 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ վերանորոգում ունի, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցման և հովացման համակարգը անահատական է, տեղադրված է օդորակիչ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ կաղնու մանրահատակով և սալիկներով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են, ապահովված են անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա և լոգախցիկ։ Ննջասենյակներից մեկը այժմ աշխատասենյակ է: Բնակարանը հարմարավետ ու գեղեցիկ կահավորված է, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Ունի լավ դիրք, հարևանությամբ են բոլոր ժամանցի վայրերն ու խանութները: