Քաղաքի կենտրոնում, Լեոյի փողոցում` Սարյան փողոցին մոտ վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան՝ 245 քմ մակերեսով, որը գտնվում է 17 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ, ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը երեսպատված է բարձրորակ լամինատով ու սալիկներով: Խոհանոցը համալրված է նորաոճ և թանկարժեք կահավորանքով, հագեցած է նորագույն տեխնիկայով: Սենյակները ընդարձակ են և լուսավոր, առկա են բաց պատշգամբներ հիասքանչ տեսարաններով: Բնակարանն ունի բոլոր կողմերից տեսարաններ, առկա է 4 սանհանգույց, որոնք սալիկապատված են որակյալ սալիկներով և ապահովված են սանտեխնիկայով, տեղադրված են լոգախցիկներ, կա նաև առանձին լվացքասենյակ: Բնակարանն ունի նաև ավտոկայանատեղի և պահետ: Շենքն ունի գեղեցիկ շքամուտք, անվտանգության համակարգ` աշխատակցով, բարձրորակ վերելակներ: Մոտակայքում են սրճարաններն ու ժամանցի վայրերը: