Վաճառվում է ընդարձակ լուսավոր 5+ սենյականոց բնակարան` 390 քմ մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում՝ Մալիբու այգու հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը 0-ական վիճակում է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, պանորամային պատուհաններ և տարածքը հագեցած է գեղեցիկ լուսավորությամբ: Շենքում ջեռուցումը կենտրոնացված համակարգով է գործում: Նախատեսված է 3 սանհանգույց, առկա է 2 ընդարձակ տեռասա` այգու գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, սրճարանները, բանկերը և ժամանցի վայրերը։