Լեո և Սարյան փողոցների խաչմերուկի մոտ վաճառվում է 5 սենյականոց կապիտալ նորոգված և չբնակեցված բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը՝ 155.8 քմ է: Առաստաղի բարձրությունը՝ 3 մ: Բաղկացած է՝ հյուրասենյակից, խոհանոցից (studio), 4 ննջասենյակից, 2 սանհանգույցից, որից մեկը կից է ննջասենյակին: Առկա է 3 բաց պատշգամբ, մուտքերը` հյուրասենյակից և ննջասենյակից: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցումը կենտրոնացված է, տեղադրված են օդորակիչներ։ Շենքում գործում է 2 վերելակ, կա անվտանգության շուրջօրյա ծառայություն: Շենքը կառուցվել է յուրահատուկ ճարտարապետական լուծումներով, 1-ին հարկում գտնվում է ընդունարանը (Reception): Բնակարանի հետ առկա է ստորգետնյա կայանատեղի 1 մեքենայի համար՝ հավելավճարով: