Բնակարան, 5 սենյականոց, Երևան, Փոքր Կենտրոն

25 Օգոստոս 2020
 
Վ. Սարգսյան 5 սենյակ 278 մ2 հարկ 6/7 , նորակառույց Կոդ` 106273   |   http://est.am/106273 click to copy the link
Վաճառք - պայման.

Վաճառվում է ընդարձակ, յուրօրինակ բնակարան Հանրապետության Հրապարակի մոտ գտնվող նորակառույց, էլիտար 7 հարկանի շենքի 6-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը՝ 278 ք/մ: Բնակարանի 1-ին հարկը բաղկացած է՝ 1 նախասրահից, 1 ընդարձակ հյուրասենյակից և խոհանոցից (ստուդիո), 1 ննջասենյակից(իր առանձին լոգարանով), առկա է նաև 1 առանձին սանհանգույց հյուրերի համար, ինչպես նաև՝ 1 զգեստապահարան և 1 լվացքասենյակի համար նախատեսված հատված, որը ցանկության դեպքում կարելի է վերափոխել և դարձնել հանգստի կամ աշխատասենյակ։ Նախասրահի և հյուրասենյակի մի հատվածի առաստաղների բարձրությունը 5,75 մետր է։ Առկա է նաև տեռռասա, 68 ք/մ մակերեսով, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի հարակից այգու շատրվաններ և Հանրապետության Հրապարակ։ 2-րդ հարկում կա 1 նախասրահ, 2 ննջասենյակ և 1 սանհանգույց։ Այս հարկում նույնպես առկա է տեռռասա՝ 28 ք/մ մակերեսով, որտեղից նույնպես բացվում է գեղեցիկ համայնապատկեր։ Բնակարանը գրեթե ամբողջությամբ նորոգված է: Նորոգման ընթացքում օգտագործվել է բացառապես բարձրորակ շինանյութ։ Հատակը պատված է բարձրորակ, եվրոպական արտադրության սալիկներով և փայտե մանրահատակով։ Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող առաստաղներ, որոնց շնորհիվ բնակարանը շատ լուսավոր է։ Բնակարանն ունի երկկողմանի տեսարան՝ մի կողմից դեպի բակ, իսկ մյուս կողմից հիանալի տեսարան դեպի Շահումյանի անվան պուրակի շատրվաններ և Հանրապետության Հրապարակ, դե իսկ դեպի տեռռասա նայող ամբողջովին բացվող պատուհանների և տեռռասայի շնորհիվ կարելի է ստանալ առանձնատան էֆեկտ բարձրահարկ շենքում։ Առկա է նաև ստորգետնյա կայանատեղի 1 մեքենայի համար(հավելավճարով)։ Այս նորակառույց համալիրում առկա են բնակչի համար անհրաժեշտ գրեթե բոլոր ծառայությունները։ Շենքում գործում է՝ լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, գեղեցկության սրահ, ռեստորան, ինչպես նաև՝ բանկային և տարատեսակ գրասենյակային ծառայություններ։ Գործում է սպասարկման վճար։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: վերան. ընթացքում
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ