Բնակարան, 5 սենյականոց, Երևան, Դավթաշեն

22 Հոկտեմբեր 2019
 
Ան. Միկոյան 25, բն. 29 5 սենյակ 227 մ2 հարկ 7/15 , նորակառույց Կոդ` 101403
Վաճառք - 365,000 $
դիտել են 282 անգամ

Վաճառվում է 227 քմ մակերեսով 5 սենյականոց բնակարան Դավթաշենի կամրջի հարևանությամբ՝ 3-րդ թաղամասում, 16 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Ունի նախասրահ, միջանցք, հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ, 3 ննջասենյակ, որոնցից մեկն ունի հանդերձասենյակը և սանհանգույցը: Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ՝ առաջին պատշգամբից բացվում է տեսարան դեպի Դավթաշենի կամուրջն ու Արարատ լեռը: Սանհանգույցները 3-ն են, կա նաև լվացքատուն: Բնակարանի կապիտալ վերանորոգման և կահավորման աշխատանքներն ավարտվել են 2018 թվականի ամռանը: Բոլոր սենյակների հատակը ծածկված է Պորտուգալիայում արտադրված «Վենգե» տեսակի մանրահատակային տախտակով, իսկ միջանցքը, խոհանոցն ու սանհանգույցները՝ պրեսգրանիտով: Հատակը նաև ջեռուցվում է: Շենքում գործում է կենտրոնացված ջեռուցման համակարգ: Բնակարանի յուրաքանչյուր սենյակի ջեռուցումն առանձին կարգավորվում է իտալական արտադրության էլեկտրոնային ջերմակառավարման համակարգով: Բնակարանի բոլոր արտաքին պատերը վերանորոգման ընթացքում ջերմամեկուսացվել են 5 սմ հաստության պերլիտե սալիկներով և պենոպլաստի ու գիպսակարտոնի շերտով: Կառուցապատողի կողմից տեղադրված բոլոր մետաղապլաստե պատուհաններն ու պատշգամբների դռները փոխարինվել են հայտի ընկերության ալյումինե պատուհաններով և դռներով և էներգախնայող ապակիներով: Միջսենյակային դռները փայտից են՝ իտալական հայտնի ֆիրմայի բռնակներով: Բնակարանի պատերին փակցված են գերմանական ֆիրմաների դեկորատիվ պաստառներ: Հյուրասենյակի ներկառուցված կահույքն ու առաստաղի քիվերը պատված են արծաթի նրբաթերթերով (сусальное серебро) : Հյուրասենյակի ջահը, որը ձեռքի աշխատանք է՝ արտադրված իտալական ֆիրմայի վարպետների կողմից, նույնպես պատված է արծաթի նրբաթերթերով ու նաև բնական մարգարիտներով: Ամբողջ բնակարանի լուսավորության համար օգտագործվել են միմիայն LED լամպեր և ժապավեններ: Բնակարանում տեղադրված բոլոր վարդակներն ու անջատիչներն իտալական ֆիրմայի արտադրանք են: Հյուրասենյակն ու խոհանոցը ևս կահավորվել են իտալական ֆիրմաների կահույքով: Գինն իր մեջ ներառում է ամբողջ կահույքն ու տեխնիկան:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ