Հյուսիսային պողոտյում վաճառվում է 5 սենյականոց բնակարան, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 331 քմ։ Բնակարանը գտնվում է նորոգման ընթացքում, սենյակների բաժանումներն արված են, պատուհանները և դռները տեղադրված են։ Հոսանքի լարերը և ջրի խողովակները անցկացված են, պատերը գաջված են, առաստաղների աշխատանքները արված են։ Բնակարանի հետ վաճառվում է նաև ստորգետնյա կայանատեղ՝ 2 մեքենայի համար նախատեսված՝ հավելավճարով։