Աբովյան փողոցի վրա՝ "Երիտասարդական" մետրոյի հարևանությամբ վաճառվում է այս ընդարձակ և լուսավոր կապիտալ վերանորոգված 5 սենյականոց բնակարանը՝ 190 ք. մ. մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի վերջին հարկում։ Տանիքը վերանորոգված է։ Բոլոր կոմունիկացիաները առկա են, ապահովված է որակյալ կահույքով և բարձրակարգ տեխնիկայով։ Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ։ Ներսի դռներն ու մանրահատակը կաղնու փայտից են։ Բնակարանն ունի բուխարի և շոգեբաղնիք։ Բաց պատշգամբից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Ունի նաև անհատական վերելակ։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։