Վաճառվում կամ վարձով է տրվում յուրահատուկ պենտհաուս՝ 309.5 քմ. մակերեսով, որը գտնվում է Չարենց փողոցում` երեւանի պետական համալսարանի հարևանությամբ, 11 հարկանի նորակառույց շենքի 10-րդ և 11-րդ հարկերում։ 11-րդ հարկի յուրահատկությունից է նաև առաստաղի բարձրությունը, որը 7 մետր է: Ջեռուցվումն իրականացվում է կենտրոնացված համակարգով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով և ննջասենյակներից երկուսը ունեն իրենց առանձին սանհանգույցները և զգեստասենյակները: Հատակը ծածկված է լայն կաղնե մանրահատակով: Բնակարանն ունի բաց պատշգամբ և ընդարձակ տերասսա` հիանալի տեսարանով դեպի Մասիս սարը և ողջ քաղաքը: Շենքն ունի անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղ` 1 մեքենայի համար: