Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 139 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պ. Սևակ փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 15-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ և դռներ։ Ջեռուցման համակարգի խողովակները անցկացված են։ Սանհանգույցները սալիկապատված են։ Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքն ունի ստորգետնյա կայանատեղ։