Կարապետ Ուլնեցու փողոցում՝ «Երևանն ափի մեջ» տեսարաններով, էլիտար նորակառույց բնակելի համալիրում վաճառվում է 4 սենյականոց բնակարան` 133 քմ մակերեսով: Բնակարանը կապիտալ վերանորոգված և գրեթե չբնակեցված է։ Ջեռուցումը իրականացվում է անհատական ջեռուցման համակարգով, տեղադրված է օդորակիչ։ Ամբողջը համալրված է բարձրակարգ կահույքով և տեխնիկայով: 3 սանհանգույցները սալիկապատ են, համալրված են բարձրորակ սանտեխնիակայով։ Առկա է 3 բաց պատշգամբ՝ քաղաքի գեղեցիկ տեսարաններով: Բնակարանն ունի նաև 2 ավտոկայանատեղի, որոնք վաճառվում են հավելավճարով։