Կարապետ Ուլնեցու փողոցում վաճառվում է 4 սենյականոց` 94 քմ մակերեսով լուսավոր բնակարան 9 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է վաննա: Բնակարանն ունի փակ պատշգամբ: Ամբողջը կահավորված է և ապահովված է կենցաղային տեխնիկայով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բժշկական տարբեր հաստատություններ և տրանսպորտի կանգառներ: