Պ. Սևակ փողոցում, նորակառույց շենքում վաճառվում է բարձրակարգ նորոգումով 4 սենյականոց լուսավոր ընդարձակ պենտհաուս` 300 քմ մակերեսով, որը գտնվում է 15 հարկանի մոնոլիտ շենքի 15-րդ հարկում: Բնակարանն ունի յուրահատուկ դիզայն: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, գազի կաթսա և օդորակիչներ: Հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով։ 3 սանհանգույցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը նորաոճ կահավորված է, ապահովված է ժամանակակից տեխնիկայով։ Ամբողջ գույքը նոր է և բարձրարժեք: Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ` քաղաքի գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է 2 վերելակ, կա անվտանգության համակարգ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և տրանսպորտի կանգառները: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: